Ինչպես է վերաբերվում Իսլամը ահաբեկչությանը
Ինչպես է վերաբերվում
Իսլամը ահաբեկչությանը
] Հայերեն – Armenian – أرميني [
Թարգմանություն:
EUROPEAN ISLAMIC RESEARCHES CENTER (EIRC)
& Հմայակ Նալբանդյան (Hmayak Nalbandyan)
Ստուգում:
Ախմեդ Հայկական
2012 – 1433
﴿ ماذا يقول الإسلام عن الإرهاب ﴾
« باللغة الأرمينية »
ترجمة: المركز الأوروبي للدراسات الإسلامية
& إيماياك نالبانديان
مراجعة: أحمد الأرميني
2012 – 1433
Ինչպես է վերաբերվում
Իսլամը ահաբեկչությանը
Ինչպես է վերաբերվում Իսլամը Ահաբեկչությանը
Մեր ջամանակը առանձնացնող հատկությունը դա բռնության ապշեցուցիչ հոսքն է՝ որը ծածկել է ժամանակակից հասարակությունը: Արդյո՞ք կպայթի ռումբ շուկայում կամ տեղի է ունենում քաղաքական նպատակներով ինքնաթիռի արևանգում պատանդների վերցմամբ: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում՝ որում էթնիկական խմբերի շահարկումն ու անմեղ զոհերը դարձել են ընդհանրություն:
Այդպիսինն է ամենուրեք տարածված բռնության էությունը և չունի սահմաններ: «Ահաբեկչությունը» դա ամենակարևոր դժվարություններից է խաղաղության ձերք բերման և հասարակության անվտանգության պահպանման ճանապարհին: «Ահաբեկչություն» բառը մտել է լայն օգտագործության մեջ միայն վերջին մի քանի տասնամյակներում: Այդ նոր բառի օգտագործման բացասական կողմերից մեկը դա ակաբեկչության որոշման սահմանափակումն է մինչ փոքր խմբերի կամ հանցագոտծություն կատարող առանձին կամավորների: Սակայն ահաբեկչությունը իրագործվում է տարբեր ձևերով և կրում է գլոբալ բնույթ: Հանցագործ-ահաբեկիչները չեն ընդգրկվում ոչ մի կարծրատիպության մեջ: Նրանք՝ ովքեր չեն գնահատում մարդկային կյանքի արժեքը և խաղում են դրա հետ իրենց նախնտրանքով հանդիպում են մեր հասարակության տարբեր խաղերում: Ահաբեկիչ կարող է լինել ընկերության զայրացած անդամը՝ որը սառնասրտորեն սպանում է իր գործնկերներին կամ էլ օկուպացիայի ենթարկված տարածքի հուսահատ քաղաքացին՝ որը դուրս է հանում իր չարությունը անմեղ երեխաներով լի դպրոցական ավտոբուս պայթացնելով: Նրանք ահաբեկիչներ են և առաջացնում են մեր զայրույթն ու գարշանքը իրենց հանդեպ: Անմարդկային են այն քաղաքագետները՝ որոնք հին ազգայնական ատելությունները, որպեսզի մնան իրենց աթոռներին: Պետության ղեկավարը՝ որը հրամայում է ռմբակոծել քաղաքներ և բարձրաստիճան կոմիտեները՝ որոնք դատապարտում են միլիոնավոր խաղաղ քաղաքացիներին մահվան, քանի որ պատժամիջոցներ կիրառելու զենքը, հազվադեպ են կանգնում դատարանի առջև իրենց մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար:
Հենց այդ ահաբեկչության նեղ սահմանումը դարձել է մուսուլմանների նույնականացման պատճառը բնաջնջման ու բռնության ակտերի հետ: Ինչի արդյունքում նրանք ինքները պարզվեցին որպես ատելության և ահաբեկչության զոհեր: Երբեմն Իսլամին հաշվեգրում են պատասխանատվություն մուսուլմանների գիրծողությունների համար: Հնարավո՞ր է արդյոք, որ Իսլամը՝ որի լույսը լուսավորեց Եվրոպան մութ դարերի ժամանակ, հիմա դառնա ահաբեկչության ժամանակաշրջանի գալուստի պատճառ: Հնարավո՞ր է արդյոք, որ կրոնը միլիոնավոր ուսուցիչներով, ամբողջ աշխարհով և ավելի քան 7 միլիոնով Ամերիկայում կոչեր սպանել ու տանջել անմեղ մարդկանց: Արդյո՞ք կարող էր Իսլամը՝ որի անվանումը արաբերենից թարգմանելով նշանակում է «խաղաղություն» և «հնազանդություն աստծո առաջ» տարածեր իր հետևորդներին որպեսզի մահ ու ոչնչացում տարածեն: Հնարավո՞ր է արդյոք այդպիսի բան:
Մարդկային կյանքի անձեռնամխելիությունը
Սուրբ ղուրանը ասում է «իմաստի համապատասխանեցում)
«Մի՛ սպանեք հոգի՝ որին Ալլահը արգելել է սպանել, եթե չունեք դրա իրավունքը: Դա Ալլահի պատվիրաններից է ձեր համար՝ կարող է պատահի դուք խելամտանաք»: (Ղուրան 6:151)
Իսլամը հարգանքով է վերաբերվում երկրի բոլոր տեսակի կյանքերին: Այնուամենայնիվ մարդկային կյանքի անձեռնամխելիությանը տրված է հատուկ նշանակություն: Առաջին և ամենակարևոր մարդկային գոյության հիմնավորումը համար դա կյանքի իրավունքն է:
Սուրբ ղուրանում ասվում է (իմաստի համապատասխանեցում)
«Այդ պատճառով մենք հանձնարարեցինք Իսրաիլի (Իսրայել) զավակներին. Ով մարդ կսպանի, բայց ոչ սպանության կամ երկրի վրա հանդգնություն տարածելու համար, ապա նա ասես սպանում է բոլոր մարդկանց, իսկ ով՝ մարդու կյանք պահպանի- ապա նա ասես պահպանում է բոլոր մարդկանց կյանքը»: (Ղուրան 5:32)
Մարդկային կյանքի արժեքը այնքան բարձր է, որ Ղուրանը հավասարեցնում է նույնիսկ մի կյանքի անարդար խլումը ամբողջ մարդկության կյանքերի խլմանը: Այդպիսով Ղուրանը պարզորեն արգելում է մարդկային սպանությունը: Իսկ հանցագործների կյանքերի խլումը օրինապահ մարմինների կողմից հանուն արդարության դա հասարակության մեջ ստաբիլության, անվտանգության և օրինապահության պահպամնան անհրաժեշտ գործիքն է: Միայն լիազոր և իրավասու դատը կարող է որոշել, թե արդյոք կորցրել է օրենքը խախտողը իր կյանքի իրավունքը ուրիշ մարդկանց կյանքը խլելու պատճառով:
Պատերազմային վարվելակարգ
Նույնիսկ պատերազմական գործողությունների ընթացքում Իսլամի հանձնարարում է արդար և պատվավոր վերաբերմունք թշնամու հանդեպ պատերազմի դաշտում: Իսլամը անց է կացրել մարտնչող և պատերազմող երկրների խաղաղ բնակիչների համար սահմանադրույթների հատուկ ուղի: Խաղաղ բնակչության մեջ են մտնում կանայք, երեխաները, տարիքավորները և այլն: Մուհամմեդը (Ալլահը օրհնի և ողջունի նրան) արգելում էր զինվորներին սպանել կանանց և երեխաներին (1), և խորհուրդ էր տալիս նրանց. « Մի տանջեք, մի դավաճանեք, չափից դուրս մի եկեք և մի սպանեք նորածիններին (2)»: Նաև արգելեց կրակով տանջելը (3):
Այդպիսով խաղաղ բնակչությանը ապահովվում էր կյանք, անվտանգություն նույնիսկ այն դեպքում, երբ նրանց երկիրը գտնվում է իսլամական պետության հետ պատերազմական իրավիճակում:
Ջիհադ
Այնժամ՝ երբ Իսլամը շատ հաճախ անարդարորեն բախումներ է ունենում արևմուտքում, հավանական է, որ չկա այլ իսլամական տերմին՝ որը կարձագանքեր այդպիսի բուռն ռեակցիա ինչպիսինն է «ջիհադ» բառը: Այդ բառի իմաստը ենթարկվել է մեծ աղավաղման, բերելով արտառոց պանկերացում Իսլամի մասին՝ որի միջոցով մարդկանց Իսլամ ընդունելու ստիպումն է: Այդ առասպելը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում՝ խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում և դրանից հետո: Դժբախտաբար այդ առասպելը գոյատևեց մինչ օրերս:
Ջիհադը ծագել է ջահադա բառից՝ որը նշանակում է պայքար: Հետևաբար ջիհադ բառացիորեն նշանակում է պայքարի պրոցես:
Մարգարե Մուհամմեդը (Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան) ասաց, որ ամենամեծ ջիհադը դա սեփական կրքերի ու թույլությունների հետ պայքարն է՝ այսինքն ինքնահաղթահարումը: Այդ պատճառով ջիհադը առաջին հերթին վերաբերվում է մարդու ներքին պայքարի, նրա բարեգործ լինելու ձգտման, բարեսրտության և ամբողջ կյանքի բոլոր մանրամասնություններով աստծուն ենթարկվելուն: Երկրորդ հերթին ջիհադ նշանակում է անարդարության դեմ պայքար:
Սուրբ ղուրանը ասում է (իմաստի համապատասխանեցում)
«Ուրիշ ոչինչի համար պէտք չէ պայքարեք ձեր կյանքում բացի հանուն թույլ տղամարդկանց, կանանց ու երեխաների՝ որոնք ասում են. «Աստվա՛ծ մեր: Դուրս բեր մեզ այս քաղաքից՝ որի բնակիչները օրենք չեն ճանաչում: Նշանակիր մեր համար քո կողմից մի արյունակցի և նշանակիր քո կողմից մեր համար մի օգնական»»: (Ղուրան 4:75)
Հերաևաբար Իսլամը նախագրում է բոլոր հավատացյալներին, որ մեծ ջանքեր գործադրեն հոգեկան ինքնաբարելավման, ինչպես նաև հասարակության մեջ կարգապահության ու արդարության պահպանմանը: Մուսուլմանը չպետք է մնա անգործունեա, եթե տեսնում է իր շուրջ անարդարություն ու ճնշում:
Մարթին Լյութեր Քինգ-կրտսերը ասել է. «Մեր սերունդը պետք է ապաշխարհի ոչ միայն ատելության խոսքերի համար և վատ մարդկանց գործերի համար, այլ նաև լավ մարդկանց սարսափելի լռության համար»:
Իսլամը կոչ է անում բոլոր մուսուլմաններին ակտիվ աշխատանքի, որպեսզի պահպանվի ուղղված հավասարակշռությունը հասարակության մեջ այնպես՝ ինչպես աստվածն է ստեղծել բոլորը՝ ներդաշնակության մեջ: Սակայն ինչքան էլ օրինական և հիմնավորված չեր հիմքը, Սուրբ Ղուրանը երբեք չի տարածում անմեղ մարդկանց սպանությունը: Խաղաղ քաղաքացիներին ահաբեկելը երբեք չի կարող ջիհադ անվանվել և երբեք չի կարող լինել Իսլամի ուսմունքների մեջ:
Համդուրժողականության Պատմությունը
Նույնիսկ արևմտյան գիտնականները ժխտում են մուսուլմանների մասին առասպելը՝ որոնք ստիպում էին ուրիշներին կրոնի ընդունման համար: Պատմաբան Դե Լասի Օ Լերին գրել է. «Պատմությունը, սակայն, ցույց է տալիս, որ ֆանատիկ մուսուլմանների մասին առասպելը՝ որում նրանք ամբողջ աշխարհով մեկ, թուրը գլխի վերևը պահելով ստիպում էին գրավված ազգերին ընդունել Իսլամը, դա ամենաֆանտաստիկ և անհեթեթ առասպելներից մեկն է՝ որ երբևէ ընդունվել է պատմաբանների կողմից (4)»:
Մուսուլմանները ղեկավարել են Իսպանիան մոտ 800 տարի: Այդ ժամանակաշրջանի ընթացքում տեղացի քրիստոնյաները և հրեաները ոչ միայն չեն սպանվել, այլ նաև ապրել են բավականին բարեհաճ կյանքով: Քրիստոնյաների և հրեաների համայնքները նույնպես պահպանվել են Եգիպտոսում, Մառոկկոյում, Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում և Հորդանանում: Մուսուլմանի համար զարմանալի չէ, որ նրա կրոնը արգելում է նրան ուրիշներին ուժով կապել իր աշխարհայացքներին:
Սուրբ ղուրանը ասում է (իմաստի համապատասխանեցում):
«Կրոնի մեջ ստիպողականություն չկա: Ուղիղ ճանապարհը արդեն տարբերվել է շփոթությունից: Ով չի հավատում թագութին, այլ հավատում է Ալլահին բռնել է ամենահուսալի բռնակը՝ որը երբեք չի կոտրվում: Ալլահ լսող, իմացող»: (Ղուրան 2:256)
Իսլամ մեծ միացնող
Իսլամը դա ռազմատենչ դոգմա չէ: Իսլամը դա ապրելակերպ է՝ որը վեր է բարձրանում ազգայինական և ռասսայական պատկանելիության նախապաշտամունքներից: Սուրբ Ղուրանը բազմիցս հիշացնում է մեզ ընդհանուր ծագման մասին:
«Օ մարդի՛ք: Ճշմարիտ, մենք դտեղծել ենք ձեզ տղամարդ և կին, ազգեր և ցեղեր, որպեսզի դուք ճանաչեք մեկդ մյուսին և ձեր մեջից Ալլահի դիմաց ամենալավը նա է ով ավելի աստվածավախ է, Ալլահ լսող, իմացող»: (Ղուրան 49:13)
Հետևաբար ուսմունքի ունիվերսալությունն է անում Իսլամը ամենաարագ տարածվող կրոնը աշխարհում: Աղխարհում՝ լի հակամարտություններով և մարդկանց մեջ խորը տարաձայնություններով, և բեռնված ահաբեկչությամբ՝ որը արվում է առանձին անհատների ու պետությունների կղմից: Իսլամը դա լույսի փարոս է՝ որը տալիս է հույս դեպի պայծառ ապագան:
1- Ասվում է սահիհ Ալ-Բուքարիում
2- Ասվում է սահիհ Մուսլիմում
3- Ասվում է Աբու-Դավուդում
4- Իսլամը խաչմերուկներում, Լոնդոն, 1923. Էջ 8