Իսլամը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

 

Իսլամը կոչ է անում հարգել ոչ մուսուլմանների կյանքը և ֆիզիկական անձեռնամխելիությունը: Իսլամում խստիվ արգելված է ստիպել որևէ մեկին մուսուլման դառնալ: Իսլամի ընդունումը պետք էլինի ինքնակամ։

Ալլահն ասում է կուռանում.

 {لَاۤ إِكۡرَاهَ فِی ٱلدِّینِۖ}

«Ոչ մի հարկադրանք կրոնի [ընդունման] մեջ: »

[Սուրա Ալ-Բաքարա: 256]

Իսլամը աշխարհում ամենաարագ աճող կրոնն է: Եվ դա պատերազմների ուհակամարտությունների պատճառով չէ: Փաստորեն, աշխարհում ամենամեծ մահմեդականբնակչությամբ երկիրը Ինդոնեզիան է։ Իսլամը այդ երկրում տարածվեց մուսուլմանվաճառականների հետ առևտրի միջոցով:

Իսլամն արգելում է բոլոր տեսակի անարդարություններն ու ճնշումները: Նույնիսկ պատերազմիժամանակ արգելվում է վնասել խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին, ծերերին, վանականներին և քահանաներին։  Նույնիսկ արգելվում է ծառահատել կամ անասուն սպանելբնակիչներին վնաս հասցնելու և նրանց ունեցվածքը ոչնչացնելու նպատակով։

Ալլահն ասում է Կուռանում.

}مِنۡ أَجۡلِ ذَ ٰ⁠لِكَ كَتَبۡنَا عَلَىٰ بَنِیۤ إِسۡرَ ٰ⁠ۤءِیلَ أَنَّهُۥ مَن قَتَلَ نَفۡسَۢا بِغَیۡرِ نَفۡسٍ أَوۡ فَسَادࣲ فِی ٱلۡأَرۡضِ فَكَأَنَّمَا قَتَلَ ٱلنَّاسَ جَمِیعࣰا وَمَنۡ أَحۡیَاهَا فَكَأَنَّمَاۤ أَحۡیَا ٱلنَّاسَ جَمِیعࣰاۚ{

«Այդ պատճառով մենք պատվիրեցինք Իսրայելի որդիներին. ով մարդ սպանի ոչ սպանության կամերկրի վրա չարություն տարածելու համար, հավասար է նրան որ նա կսպաներ բոլոր մարդկանց, ևով պահպանի մարդու կյանքը, հավասար է նրան որ նա կպահպանի բոլոր մարդկանց կյանքերը:”

[Սուրա Ալ-ՄԱ-ԻԴԱ: 32]

Մուհամմադ մարգարեն (ﷺ) ասել է. «Զգուշացեք ճնշումներից, քանի որ հարության օրը ճնշումըկվերածվի անթափանց խավարի»: Վավերական հադիս, որը պատմում է Մուսլիմը, հադիս թիվ2578:

Մուհամմադ մարգարեն (ﷺ) ասել է. «Ով ճնշում է մուահադին (անհավատին, ով համաձայնությանմեջ է մուսուլմանների հետ), կամ վիրավորում է նրան, կամ պարտադրում է նրան իրհնարավորություններից ավել, կամ նրանից ինչ-որ բան է խլում  առանց նրա ցանկության, ապաիսկապես, ես Հարության օրը վկայություն կտամ նրա դեմ»։ Աբու Դաուդի պատմած վավերականհադիս, հադիս թիվ 3052:

Հայոց ցեղասպանություն, Համիդյան ջարդ, Շուշիի ջարդ, ոճիրներ Արցախի (Ղարաբաղ) հայբնակչության դեմ… Այս բոլոր հանցագործությունները դատապարտված են իսլամի կողմից ևլիովին հակասում են կրոնին:

Չարը չար է, անկախ նրանից, թե ով է դա անում:

Որոշ մուսուլմանների կողմից կատարված սարսափելի հանցագործությունների համար իսլամըմեղադրելը ծանր անարդարություն է: Երբ մուսուլմանը չարություն է գործում, պետք է մեղքը չդնելիսլամի վրա, քանի որ կրոնը դատապարտում է ցանկացած անարդարություն, ինչպես նաևցանկացած հանցագործություն:

Իսկ ի՞նչ կասեք քրիստոնյաների կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների մասին։Մի՞թե եվրոպացի գաղութարարները չէին պահանջում բնակչության ավետարանացումը։ Մի՞թենրանք չեն ստիպել ողջ բնակչությանը ընդունել իրենց կրոնը։ Բազմաթիվ հանցագործություններ ուջարդեր չե՞ն արել գաղութացված բնակչության դեմ։ Արդյո՞ք քրիստոնեությունը կոչ է անում այսանարդարություններին: Թե՞ դա ավելի շուտ չար մարդկանց արարքներն են, ովքեր պնդում են, որհետևում են կրոնին, բայց հակասում են դրա սկզբունքներին:

Հարկ է հիշել, որ հայերը և մյուս քրիստոնյաները միակը չէին, որ տուժեցին թուրքերի կողմիցանարդարությունից։ Վերջիններս հրեշավոր հաշվեհարդարներ են իրականացրել արաբբնակչության նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանք դավանում են նույն կրոնը։ Այսօրէլ, շատ տարիներ անց, թուրքերն ու քրդերը հակամարտություն ունեն։

Այս բոլոր հանցագործություններն ու ջարդերը միայն քաղաքական, էթնիկական կամ տարածքայինհակամարտությունների արդյունք են։ Կրոնը չարամիտ մարդկանց կողմից օգտագործվում է միայնորպես պատրվակ և արդարացում կրոնական արժեքների դեմ հանցագործություններ կատարելուհամար։

Սա մեզ ստիպում է հասկանալ, որ Իսլամն անմեղ է իր անունից կատարված այս բոլորհանցագործություններից:

Ավելին, պետք է նշել, որ պատմականորեն մահմեդականները վաղուց լավ հարաբերություններ ենպահպանում հայերի հետ, և դա շարունակվել է դարեր շարունակ։

Արաբական տիրապետության տարիներին, որը տևեց գրեթե 200 տարի, Հայաստանն ուներքաղաքական ինքնավարություն և կրոնի ազատություն։

Նմանապես, օսմանյան տիրապետության ներքո հայերն ապրում էին ազատ, իսկ ոմանք նույնիսկկարևոր պաշտոններ էին զբաղեցնում կայսրությունում: Ավելի քան 400 տարի հայերն ապրել ենխաղաղության մեջ։ Ցավոք, 19-րդ դարի վերջերին Օսմանյան կայսրությունը սկսեց քաղաքականխնդիրներ ունենալ, որոնք ավարտվեցին կոտորածներով և

տխրահռչակ Հայոց ցեղասպանությունով:

Ցեղասպանությունից փախած բազմաթիվ հայ ընտանիքներ ապաստան գտան Լևանտիերկրներում (Սիրիա, Լիբանան), որտեղ մահմեդական արաբները գրկաբաց ընդունեցին նրանց՝ապաստան տալով և լիովին ինտեգրելով նրանց հասարակության մեջ:

Պատմության ընթացքում շատ հայեր կամավոր ընդունել են մահմեդականություն և դրականներդրում են ունեցել իսլամական հասարակության զարգացման գործում:

Մահմեդական հայերի ամենանշանավոր անձնավորություններից են.

Ֆարկադ Սաբահի (մահ. 729), վաղ իսլամական դարերի գիտնական և ասկետ։

Ալի իբն Յահյա ալ-Արմանի (մահ. 863), զորավար, Տարսոնի նահանգապետ, ապա Հայաստանիկառավարիչ։

Մլեխ I (մահ. 1175), Կիլիկիայի իշխող իշխան

Միմար Սինան (մահ. 1588), ճարտարապետ, ճարտարագետ, դասական օսմանյանճարտարապետության սկզբնավորող։

Եվ շատ ուրիշներ…

Մուսուլմանական հասարակությանը ինտեգրվելու այս օրինակները մեզ ապացուցում են, որիսլամը չի պատկանում որևէ էթնիկական պատկանելության: Իսլամը թուրքերի, ադրբեջանցիներիկամ արաբների կրոնը չէ։ Իսլամը մեր Տիրոջ կողմից ընտրված կրոնն է ողջ մարդկության համար: Իսլամը որպես կրոն ընտրելը չի ​​նշանակում ժխտել մեր ազգային պատկանելությունը և մերհայկական ժառանգությունը:

Առաջին հայերը եղել են զրադաշտականները, հեթանոսները և կռապաշտները։

Մեր նախնիները կեղծ հայե՞ր են եղել. Թե՞ քրիստոնյա հայերը դավաճանել են իրենց նախնիներին՝ընդունելով քրիստոնեությունը։Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։

Իրականում կրոնի ընտրությունը պետք է լինի անձնական ընտրություն՝ հիմնված օբյեկտիվությանև ճշմարտության որոնումների վրա՝ անկախ մեր ծննդավայրից կամ էթնիկ ծագումից:

Մեր նախնիները թողել են հեթանոսությունը, որպեսզի հետևեն նրան, ինչին նրանք ճշմարտություննէին համարում: Եվ, անկասկած, Գրիգոր Լուսավորչի ուսուցանած կրոնն ավելի մոտ էր Հիսուսի ևիսլամի սկզբնական պատգամին, քան ժամանակակից քրիստոնեությանը, որն ամբողջությամբփոփոխեց իսլամի ազնիվ մարգարեի՝ Մարիամի որդու՝ Հիսուսի ուսմունքը։