Իսլամի մասին

 Իսլամի համառոտ ներածություն Իմացեք կրոնի հիմունքները

 Իսլամի մասին

 Իսլամը կատարյալ կարգ է և կյանքի ամբողջական ձև, որը խրախուսում է մարդուն անընդհատ աշխատել իր վրա՝ բարելավելով իր հարաբերությունները Տիրոջ և Նրա արարածների  հետ:

 Իսլամը սովորեցնում է, որ մարդը կարող է գտնել իսկական երջանկություն և ներքին խաղաղություն միայն ճանաչելով Ամենակարողին և կատարելով Նրա պատվիրանները, որոնց բոլոր օգուտները վերադառնում են հենց մարդուն և ողջ հասարակությանը:

 Մուսուլմանները ներկայացնում են ամբողջ Երկրի բնակչության մոտ մեկ հինգերորդը՝ կազմելով աշխարհի ամենամեծ հավատքներից մեկը:  Իսկ հավատը, որ Ալլահը միակ ճշմարիտ Աստվածն է, որն արժանի է երկրպագության, կյանքի հիմնական իմաստն է և այն հիմնական սյունը, որի վրա կառուցված է իսլամի շենքը:

 Իսլամը որևէ ցեղի կամ ժողովրդի առանձին կրոն չէ:  Իսլամը կրոն է ողջ աշխարհի համար։

 «Իսլամ» բառը արաբերեն նշանակում է «խոնարհություն և հնազանդություն միայն Աստծուն (Ալլահին):  Նա, ով կատարում է Աստծո պատվիրանները, կոչվում է «մուսլիմ», «ով ենթարկվում է Ալլահին», անկախ մաշկի գույնից և ազգությունից:

ՀԱՎԱՏԻ ՎԵՑ ՀԻՄՔԵՐ

  1. Հավատ Ալլահին

Ալլահը դա Աստծո անունն է, միակը, ով արժանի է երկրպագության:  Այս արաբերեն բառը չպետք է շփոթեցնի քրիստոնյաներին և հրեաներին:  Ի վերջո, հայտնի է, որ Աստծո անունը եբրայերեն հնչում է «Elohim» կամ «Eloah», արամեերեն «Elah», իսկ սիրիերենում «Alah» կամ «Elah»:  Հենց այս անուններն են օգտագործվել Թորայի և Ավետարանի բնագրերում։

Ալլահը մեկն է, Նա չունի գործընկերներ, մրցակիցներ, ընկերներ՝ ծնողներ և երեխաներ:  Նրան ոչնչի հետ չպետք է համեմատել։  Նա լսում է ամեն ինչ և տեսնում է ամեն ինչ:  Ոչ ոք Նրա հետ չի կիսում մեծության և կատարելության հատկանիշները:  Նա ունի ամենագեղեցիկ անուններն ու ամենաբարձր հատկանիշները։  Մեծը, ՈՒժեղը, Արդարը, Իմաստունը, Ամենագետը, բացարձակ իշխանություն ունեցողը:

Նա ստեղծեց ամեն ինչ և յուրաքանչյուր արարածի տվեց իր Ճակատագիրը:  Նա մեզ անթիվ շնորհներ է տվել՝ լսողություն և տեսողություն, մտածելու և խորհելու կարողություն, քայլելու, խոսելու և ստեղծագործելու կարողություն:  Ուստի միայն Նրան պետք է շնորհակալություն հայտնել՝ կատարելով Նրա հրամանները և մերժելով այն, ինչ Նա արգելել է:

Միանգամայն բնական և ողջամիտ է գալ այն եզրակացության, որ այս բարդ և ներդաշնակ Տիեզերքը չէր կարող հայտնվել առանց Ամենակարող և Իմաստուն Արարչի մասնակցության:  Եվ բոլորովին անտրամաբանական է հավատալ, որ այս աշխարհն ինքնին հայտնվել է հանգամանքների պատահական համակցության արդյունքում։

  1. հավատը հրեշտակներին

Արարիչը ստեղծել է հրեշտակներին լույսից:  Նրանք երբեք մեղքեր չեն գործում և անում են միայն այն, ինչ Ալլահը հրամայում է :  Նրանցից մի քանիսի մասին մեզ մանրամասն պատմել է Ամենակարողը։ Օրինակ Գաբրիելը  մարգարեներին աստվածային հայտնություններ է տվել երկնքից:  Իսկ մահվան հրեշտակը իրավասու է խլել մարդկանց հոգիները` նրանց համար նախատեսված ժամին:

  1. Հավատը գրքերին (Սուրբ Գրություններ)

Որպեսզի մարդկանց տա Իր առաջնորդությունը և մատուցի  նրանց Իր ողորմությունը, Ամենակարող Ալլահը հայտնություններ ուղարկեց Իր Մարգարեներին՝ Սուրբ Գրքերով:  Ալլահը տվել է Թորան Մովսեսին, Ավետարանը Հիսուսին և Կոռանը Մուհամմադին, թող Ալլահը օրհնի և ողջունի նրանց բոլորին:  Մենք հավատում ենք, որ այս բոլոր գրքերը ուղարկված  են Ալլահի կողմից:

Կոռանը Ամենակարող Ալլահի խոսքերն են:  Սա վերջին Աստվածային հայտնությունն է, որն ուղարկվել է մարդկանց երկնքից:  Կան բազմաթիվ հստակ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Կոռանը  Ալլահի խոսքերն են:

  • Կոռանն այն է, որում սխալներ և հակասություններ չկան:
  • Կոռանի բովանդակությունը հակիրճ է և հասանելի ողջ աշխարհին:  Պարզ լեզվով ասած, նա մարդու մեջ արթնացնում է միայն Ամենակարողին հավատալու և երկրպագելու անկեղծ ցանկություն:
  • Մուհամեդ մարգարեն (խաղաղություն և Ալլահի ողորմությունը լինի նրա վրա), ում ուղարկվել է Կոռանը, չգիտեր կարդալ և գրել, նա ընդհանրապես ոչ մի տեղ չէր սովորում:  Միևնույն ժամանակ, Կոռանի մատուցման ոճն անկրկնելի է և եզակի, այս գիրքն ամբողջ աշխարհում հայտնի է որպես արաբական պերճախոսության և լեզվական գեղեցկության գագաթնակետ:
  • Չնայած այն հանգամանքին, որ Կոռանը իջեցվել է ավելի քան 1400 տարի առաջ, այն պարունակում է այնպիսի գիտական փաստեր, որոնց բացահայտումների մասին այդ հեռավոր ժամանակներում խոսք անգամ չէր կարող լինել, և որոնք գիտնականները հրապարակել էին միայն վերջերս:
  • Կոռանը մեզ է հասել այն տեսքով, որով ուղարկվել է, ամենամաքուր արաբերենով, առանց որևէ փոփոխության:  Մնացած սուրբ գրությունները աղավաղվել են, իսկ որոշները նույնիսկ կորել են:

Միանգամայն տրամաբանական է պնդել, որ Կոռանը, ունենալով նման բացառիկ և հրաշագործ բովանդակություն, կարող է լինել միայն Աստծուց։  Եվ Մուհամեդ մարգարեի (խաղաղություն և Ալլահի օրհնությունը լինի նրան) վավերական ասացվածքների հետ միասին այն կազմում է իսլամական գիտության գլխավոր աղբյուրը:

  1. Հավատը մարգարեներին

Մուսուլմանները հավատում են, որ Ալլահը հազարավոր մարգարեներ է ուղարկել:  Ամեն ազգի մոտ ամենաքիչը մեկ Մարգարե է եկել:  Նրանք բոլորը քարոզում էին մի բան՝ երկրպագել միայն Ալլահին և հետևել միայն Նրա առաջնորդությանը։Ադամը, Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը, Մուհամմեդը, թող Ալլահը օրհնի բոլորին և ողջունի, նրանք բոլորն Աստծո առաքյալներն էին, և նրանցից ոչ ոք չէր պահանջում աստվածային կարգավիճակ, ոչ մեկը Ալլահի հետ չէին կիսում Նրա աստվածային հատկանիշները, նրանցից ոչ մեկը չի մասնակցել Տիեզերքի ստեղծմանը:  Հետևաբար, կտրականապես արգելվում է նրանց  ինչ-որ  ձևով խոնարհվել կամ նրանց վերաբերվել որպես Ալլահին մարդկային աղոթքներ փոխանցող միջնորդների:  Նրանց առաքելությունն էր մարդկանց միաստվածության կանչելն ու նրանց երջանկություն և փրկություն գտնելու ճանապարհով առաջնորդելը:

Մարգարե Հիսուս, թող Ալլահը օրհնի նրան

Մուսուլմանները հավատում են, որ Ալլահը առանձնացրել է Հիսուսին այլ մարգարեների շարքում նրանով որ նա ծնվել է հրաշքով:  Կույս Մարիամը նրան ծնել է առանց հոր։

Հիսուսը մեծ հրաշքներ կատարեց Ամենակարող Ալլահի կամքով և թույլտվությամբ:  Լինելով դեռ կրծքով սնվող մանուկ  նա խոսում էր օրորոցում՝ պաշտպանելոով մորը շնանալու  մեղադրանքներից:  Կուռանում   ասվում է, որ Հիսուսը Ալլահի թույլտվությամբ կենդանացրել է մահացածներին և բուժել բորոտներին ու կույրերին:

Մուսուլմանները հարգում և սիրում են Հիսուսին:  Բայց նրանք չեն երկրպագում նրան և չեն համարում նրան Աստծո որդի կամ երրորդության մաս:  Ոչ մեկին, բացի Ալլահից, մենք չպետք է նվիրենք նույնիսկ ամենափոքր երկրպագությունը:

Ամենակարող Ալլահն ասել է. «Ալլահի համար աներևակայելի է երեխա ունենալը:  Նա մաքուր է։  Երբ Նա որոշում է կայացնում, մնում է որ Նա ասի.”եղիր”   և դա իրականանում է»:  (Կուռան 19:35)

Մարգարե Մուհամեդը (խաղաղություն և Ալլահի օրհնությունը լինի նրա վրա) հանդիսանում է Աստծո վերջին առաքյալը:  Նա առաջնորդություն և ճշմարիտ կրոն բերեց ողջ մարդկությանը մինչև դատաստանի օրը:  Ալլահի վերջին գիրքը՝ Կուռանը, ուղարկվեց նրան:  Մարգարե Մուհամմադը (խաղաղություն և Ալլահի օրհնությունը լինի նրա վրա) իր խոսքերով և գործողություններով բացատրություն է տվել Կուռանին:  Նա նաև հավատարմության, ազնվության և քաջության հիանալի օրինակ էր։  Մուսլիմները  չեն աստվածացնում ո՛չ Մուհամեդին, ո՛չ Հիսուսին, ո՛չ էլ որևէ այլ մարգարեի, թող Ալլահը օրհնի և ողջունի նրանց բոլորին:

  1. Հավատը դատաստանի օրվան

Մեծ դատաստանի օրը անխուսափելիորեն կգա, և ոչ ոք չի կարողանա թաքնվել դրանից:  Մեզանից յուրաքանչյուրը կանգնելու է Արարչի առաջ և պատասխանատվություն է կրելու իր բոլոր գործերի համար՝ փոքր ու մեծ, լավ ու վատ:  Ալլահը ողորմած կլինի արդարների հանդեպ և արդար կլինի մեղավորների հանդեպ:

Այդ օրը Աստվածային Արդարության օրն է։  Ալլահն ամեն ինչ իր տեղը կդնի, բոլորը կստանան այն ինչին արժանի են, և ոչ ոքի հետ անարդարացի չեն  վարվելու:  Ալլահը կուրախացնի իր հնազանդ ստրուկներին, իսկ անհնազանդները դատապարտված կլինեն տանջանքների:

Առանց արժանի վարձատրության, փորձություններով լի այս աշխարհում պարզապես գոյություն ունենալը կլիներ անարդարություն:  Իսկ այն դժվարություններին, որոնց բախվում է մարդը, զուրկ են լինելու որևէ իմաստից։

  1. Հավատը նախասահմանությանը

Ալլահը գիտի ամեն ինչ ներկայի, անցյալի և ապագայի մասին:  Իսկ ինչը չի եղել, եթե  լիներ էլ, և ինչ կերպով, Նա դա էլ գիտի։  Ամեն ինչ գտնվում է Նրա իշխանության տակ :  Տիեզերքում ոչինչ տեղի չի ունենում առանց Նրա իմացության և թույլտվության:

Ամենակարողը մեզանից յուրաքանչյուրին տվել է ընտրության ազատություն՝ ինքներս ընտրելու արդարության կամ մեղավորության ուղին:  Այս ընտրության արդյունքում բոլորը պատասխան կտան Նրան։  Եվ հետո՝ կամ դրախտ, կամ դժոխք:

Ալլահի բացարձակ իշխանությունը նշանակում է, որ Նա գիտի մեր ընտրության մասին, բայց չի զրկում մեզ այն ընտրելու իրավունքից:  Իհարկե, Ալլահը ցանկանում է, որ մարդիկ հավատան Իրեն, բայց Նա ոչ մեկին չի ստիպում դա անել:  Միևնույն ժամանակ, Ալլահը, թույլ տալով մեզ ինչ-որ բանանել, պարտադիր չէ, որ գոհ լինի այն ամենից, ինչ տեղի է ունենում:

 

 

Խոնարհման ՀԻՆԳ հիմքերը

 

 Մուսուլմանի կյանքը պետք է կառուցվի հինգ հիմքերի վրա

 

  1. Հավատքը և դրա վկայությունը հաստատելը

 

 Ալլահին հավատալը հաստատվում է վկայության խոսքերով, <<ՈՐ ՉԿԱ ՈՉ ՄԻ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾ, ՈՐՆ ԱՐԺԱՆԻ Է ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ, ԲԱՑԻ ԱԼԼԱՀԻՑ, ԵՒ ՈՐ ՄՈՒՀԱՄՄԱԴԸ ԱԼԼԱՀԻ ԱՌԱՔՅԱԼՆ Է>>:

 

Այս վկայությունը պետք է հիմնված լինի լիակատար համոզմունքի և միայն Ալլահի հանդեպ անկեղծ նվիրվածության վրա:  Այն պետք է արտասանել լեզվով և հաստատել գործերով։  Այն արտասանելուց հետո պետք է հրաժարվել բոլոր այլ հորինված աստվածություններից և ընդունել, որ միայն Ալլահն է Ճշմարիտ Աստվածը:  Պետք է նաև հավատալ Մուհամմեդին որպես Աստծո վերջին և եզրափակիչ մարգարեի և առաքյալի:  Եվ դրանից հետո նա կարող է իրեն մուսլիմ համարել։

 

  1. Հինգ ամենօրյա աղոթք

 

 Աղոթքը դառնում է հավատացյալի և Նրա Արարչի միջև հոգևոր  կապ հաստատելու պատճառ:  Աղոթողը հավատքով և սիրով, ակնածանքով ու երկրպագությամբ է դիմում իր Տիրոջը։  Յուրաքանչյուր աղոթք նրա համար դառնում է գաղտնի զրույց աշխարհների Տիրոջ հետ:

 

 Հնգապատիկ աղոթքը հավատքի վկայությունից հետո կրոնի հիմնական հիմքն է:  Կատարվում է մինչև լուսաբաց, կեսօրից հետո, օրվա կեսին, մայրամուտից հետո և գիշերը։

 

 Աղոթքը տևում է ընդամենը մի քանի րոպե և ներառում է Կուռանի ընթերցում, Ալլահին դիմելը, Նրա փառաբանումն ու վեհացումը:  Աղոթքից առաջ հավատացյալը պետք է լվանա մարմնի որոշ սահմանված մասեր և համոզվի, որ իր հագուստը մաքուր է:  Այսպիսով, մուսլիմը ձգտում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մաքրության:

 

  1. Զակյաթ

 

 Զակյաթը պարտադիր հարկ է, որը պետք է վճարի այն մուսլիմը, ում ունեցվածքը գերազանցում է սահմանված նվազագույնը:  Զակյաթի չափը կազմում է 2,5%:  Այն վճարվում է տարին մեկ անգամ՝ Ամենակարողի սահմանած պայմաններով և պահանջներով:

 

 Զակյաթը, այսպես ասած, մաքրում է մուսուլմանի ունեցվածքը և ավելացնում այն:  Դրանից շահում են եւ՛ տվողը, եւ՛ վերցնողը։  Հարուստների և աղքատների միջև տարբերությունը նվազում է.  Հասարակության յուրաքանչյուր անդամ ունի իր հիմնական կարիքները բավարարելու հնարավորություն։

 

  1. Պահք Ռամադան ամսում

 

 Ռամադանը մուսլիմական  օրացույցի իններորդ ամիսն է:  Այդ  ժամանակահատվածում հավատացյալը պետք է ձեռնպահ մնա սննդից, ջրից և ամուսնական մտերմությունից լուսաբացից մինչև մայրամուտ:

 

 Սա հոգու մաքրման, մեղքերի թողության, համբերության, առատաձեռնության և կարեկցանքի մշակման ամիս է:  Բացի այդ, ծոմապահությունը հսկայական թերապևտիկ և պրոֆիլակտիկ օգուտներ ունի:

 

 

  1. Ուխտագնացություն [հաջ]

 

Յուրաքանչյուր մուսլիմ, ով ունի նյութական հարստություն և ֆիզիկական կարողություններ, պետք է իր կյանքում գոնե մեկ անգամ ուխտագնացություն (հաջ) կատարի Մեքքա:

 

Ուխտավորները Ամենակարողի առաջ հայտնվում են միանման սպիտակ զգեստներով, և ազգային սահմաններն ու սոցիալական տարբերությունները ջնջվում են նրանց միջև:  Նրանք բոլորը հավասար են դառնում աշխարհների Տիրոջ առջև:

 

Հաջի շրջանը սկսվում է Զուլ-Հիջա ամսից, որը իսլամական  օրացույցի տասներկուերորդ ամիսն է:  Հաջի բոլոր ծեսերը պատմական ապացույց են և ապացույց, որ միայն Ալլահին պետք է երկրպագել:  Նաև այս կրոնական պարտքը կատարելիս տեսնում ես, թե ինչպես են միավորվում միլիոնավոր հավատացյալների սրտերը, դու զգում ես քո կրոնի մեծությունը:  Աշխարհի մուսլիմների հետ ուխտագնացության ծեսեր կատարելով՝ դուք լցվում եք նրանց հանդեպ սիրով և համբերություն եք ցուցաբերում նրանց հետ շփվելիս:

 

Ոչինչ չի դաստիարակում բարություն և զսպվածություն, ինչպես Հաջը:

 

Երկրպագել.  Ինչ է դա նշանակում?

 

Սրանք բոլորը ներքին և արտաքին խոսքեր և գործեր են, որոնք Ալլահը սիրում է և գոհ է:

 

Երկրպագությունը, իսլամի տեսակետից, չի սահմանափակվում միայն վերը նշված հինգ հիմքերով.  Երկրպագությունը ծածկում է բոլոր այն գործերը, որոնք Ալլահը սիրում է և որոնք Նրա հաճույքն են պատճառում:  Սովորական ամենօրյա արարքը կարող է դառնալ Ամենակարողի պաշտամունքը, եթե այն կատարվի անկեղծորեն և համաձայն Մուհամմադ մարգարեի ուսմունքներին, Ալլահի խաղաղությունն ու օրհնությունները նրա վրա լինեն:  Օրինակ՝ ժպտացեք, օգնեք հարևանին, խանգարող քարը հանեք ճանապարհից՝ և այս ամենի համար կարող եք պարգև ստանալ Ամենակարողից:

 

Պետք է հիշել, որ Ալլահը մեր երկրպագության կարիքն ընդհանրապես չունի:  Ընդհակառակը, մենք դրա կարիքն ունենք, քանի որ երկրպագելով Ամենակարողին՝ մենք կատարելագործվում ենք և դառնում ավելի լավը:

 

Եզրակացություն

 

Հավատի և պաշտամունքի վերը նշված հիմքերը իսլամի բուն էությունն են:

 

Այս հիմքերի կատարումն ի վիճակի է բավարարելու մարդկանց հոգևոր, ֆիզիկական և սոցիալական կարիքները։  Սա շատ գործնական և ռացիոնալ ապրելակերպ է:

 

Ընդ որում, դա միակ ընդունելի ապրելակերպն է, որ Ալլահը սիրում է, և որը մեզ կառաջնորդի դեպի Դրախտ, եթե մենք փորձենք հետևել դրան.

 

«Մենք, անկասկած, գեղեցիկ կյանք կտանք այն տղամարդկանց և կանանց, ովքեր հավատալով արդար են գործել, և մենք կպարգևատրենք նրանց լավագույն պարգևներով, որոնք շատ կգերազանցեն նրանց իրական գործերը»:  Կուռան 16:97